Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ոլոռ (շոլ) - Pisum sativum

Ոլոռ (շոլ) - Pisum sativum

 Բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս է` թույլ, փաթաթվող (մագլցող) ցողունով, որի եզրերին զարգանում են ճյուղավոր բեղիկները: Ծաղիկը ունդազգիների ընտանիքին բնորոշ թիթեռնածաղիկ է: Ոլոռը ամենատարածված բուսատեսակն է:

 

Այն հայտնի էր դեռևս Հին Եգիպտոսի, Սիրիայի, Հայաստանի և Հորդանանի տարածքներում: Դիետիկ սննդակարգում ոլոռը լոբու և ոսպի հետ միասին իր ուրույն տեղն ունի բարձր սննդային արժեքի շնորհիվ, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, A, B1, B2, B3, B5, B6, B9, C վիտամիններ, մեծ քանակությամբ բջջանյութ և բետա-կարոտին, հանքային տարրերից` կալցիում, երկաթ, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, ցինկ և այլն:

 

Սննդի մեջ ոլոռն օգտագործում են թարմ, սառեցրած և պահածոյացված վիճակում: Սննդային նշանակությունից բացի, այն նաև դեղաբույս է: Հիպոկրատը ոլոռը կիրառում էր սրտանոթային համակարգի հիվանդությունների, սակավարյունության, խպիպի և ճարպակալման բուժման նպատակով: Մասնավորապես ոլոռի խոտաբույսից պատրաստված եփուկը օգտագործում էր որպես միզամուղ միջոց` սրտային և երիկամային այտուցների դեպքում:

 

Մարսողությունը բարելավելու նպատակով և քրոնիկական փորկապության ժամանակ խորհուրդ էր տրվում օրական մեկ թեյի գդալ ոլոռի սերմերից պատրաստված ալյուր օգտագործել, հաճախակի գլխացավերի դեպքում` 2 թեյի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Ֆուրունկուլների, կարբունկուլների և արտաքին բորբոքային երևույթների դեպքում չափազանց օգտակար են ոլոռի սերմերի ալյուրից (եռման ջրում) պատրաստված թրջոցները, սերմերից պատրաստված եփուկն ունի հակասնկային և հակաբեղմնավորիչ ազդեցություն, իսկ ահա սերմերից ստացված յուղը խորհուրդ է տրվում հղիանալու հետ խնդիրներ ունեցող կանանց: Գտնում են, որ այն մեծացնում է հղիանալու հավանականությունը: Ոլոռի չորացրած և աղացած սերմերը կիրառում են նաև մաշկային հիվանդությունների` հիմնականում ցանի դեպքում։

Հեղինակ. Հեղինակ. դ.գ.թ., դոցենտ Նաիրա Չիչոյան, կ.գ.թ., դոցենտ Ելենա, Մելիքյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ, ֆարմակոգնոզիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2012 (295)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ